ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մինչև տարեվերջ ՀՀ-ում գործող բոլոր նոտարները կվերապատրաստվեն

Մինչև տարեվերջ ՀՀ-ում գործող բոլոր նոտարները կվերապատրաստվեն
30.07.2014 | 11:49

«ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը»,-ասվում է արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը դասընթացի ավարտի հետ կապված նշել է, որ անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելուց և վկայական ստանալուց հետո «նոտարները ևս կկարողանան իրականացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները»: «Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով, աշխատեք պահել այդ նշաձողը»,- ասել է Մկրտչյանը:

Նշենք, որ դասընթացներին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները: Մինչև 2014-ի վերջը Հայաստանում գործող բոլոր նոտարները կմասնակցեն ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող այդ դասընթացներին:

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ